
ՀԻՄՆԱԴԻՐԸ
Հիմնադիր Դանիել Մեհրաբյանը մանուկ հասակում ընտանիքի հետ ներգաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և սկսել իր կրթությունը Լոս Անջելեսում։ Նա մեծացել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, ավարտել է տեղի ավագ դպրոցը, ապա՝ Գլենդելի համայնքային քոլեջը։ Անհրաժեշտ պահանջները կատարելուց հետո Դանիելն ընդունվել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան (UCLA), որտեղ ստացել է սոցիոլոգիայի բակալավրի աստիճան։
Սեփական կրթական ճանապարհին ստացած արդյունավետ խորհրդատվությունը՝ թե՛ համայնքային քոլեջում, թե՛ համալսարանում, ձևավորեց Դանիելի մասնագիտական հետաքրքրությունը կրթական խորհրդատվության ոլորտի նկատմամբ։ Նա շարունակեց ուսումը UCLA-ի կրթության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան բարձրագույն կրթության կառավարման և ուսանողական խորհրդատվության մասնագիտությամբ։ Այն ժամանակ համալսարանի համապատասխան ծրագիրը համարվում էր ԱՄՆ-ում երկրորդ լավագույնը։ Դանիելը ընտրվել էր միայն 12 հոգանոց բացառիկ խմբում։
Ուսումնառության ընթացքում նա աշխատել է Գլենդելի քոլեջում՝ որպես խորհրդատուի օգնական, ձեռք բերելով արժեքավոր գործնական փորձ։ Ավելի ուշ ստացել է նաև խորհրդատուի պաշտոնապես հաստատված իրավասություն՝ Pupil Personnel Services Credential-ը, որը թույլ է տալիս աշխատել որպես խորհրդատու պետական դպրոցներում։
Մի շարք տարիներ աշխատելով հանրային և մասնավոր ավագ դպրոցներում՝ Դանիել Մեհրաբյանն ավելի խորացրել է իր մասնագիտացումը՝ կենտրոնանալով ընդունելության խորհրդատվության վրա և հիմնել է «EduPros College Admissions Consulting» ընկերությունը։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ

Մենք համագործակցում ենք աշխարհի ցանկացած համալսարանի հետ, որտեղ ուսանողը ցանկություն ունի դիմել։ Մեր շրջանավարտները հաջողությամբ ընդունվել են ԱՄՆ-ի առաջատար պետական և մասնավոր բուհեր, այդ թվում՝ UCLA, USC, Stanford, CalTech, Yale, Princeton և բազմաթիվ այլ կրթական հաստատություններ։
Եթե Դուք Հայաստանում եք կամ տարածաշրջանում և ցանկանում եք օգտվել փորձառու մասնագետների խորհրդատվությունից՝ բուհ ընդունվելու հարցում, մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ յուրաքանչյուր փուլում՝ նպաստելով Ձեր կամ Ձեր երեխայի կրթական և մասնագիտական հաջողություններին։
Մեր պատմությունը տեսադարանում
ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ
Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո
03 Հուլիս 2025 — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է
Դուք ընտրել եք քոլեջը, իսկ հետո ի՞նչ
U.S. News – Մայիսի 1-ին Ազգային քոլեջի ընտրության օրը նշում է վերջին
Ուսանողների հաջողության գործիքներ
Քոլեջ ընդունվելու վերաբերյալ որոշումները կարող են տևել մինչև մի քանի ամիս, ինչը