Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը 2025-ին 2021 թվականի համեմատությամբ աճել է 67 տոկոսով:

Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

2025-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 10 հազար 970 առաջին կուրսեցի, որոնց 59 տոկոսը ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական) ուղղություններով է:

Նախարարը հիշեցրեց, որ գերակա ուղղություններով կրթաթոշակային ծրագրեր ունեն: Դրանով պայմանավորված՝ տեսնում են այդ ուղղություններում ուսանողների թվի էական աճ:

17 մարտի 2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով