«EduPros College Admissions Consulting» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով տրամադրել պրոֆեսիոնալ կրթական խորհրդատվություն ուսանողներին և  նրանց ընտանիքներին, որոնք պատրաստվում են ընդունվել քոլեջներ և համալսարաններ։

Ընկերության առաքելությունն է՝ ուղղորդել, կրթել և աջակցել երիտասարդներին իրենց կրթական նպատակներին հասնելու ճանապարհին՝ մատուցելով բարձր որակի անհատական խորհրդատվություն։ Մենք հավատում ենք, որ բարձրագույն կրթությունը ոչ միայն հնարավորություն է կարիերայի աճի համար, այլ նաև հիմնարար ներդրում է մարդու կյանքի որակում։ Այդ իսկ պատճառով մեր նպատակն է՝ հնարավորինս պարզեցնել ընդունելության գործընթացը և օգնել յուրաքանչյուր ուսանողի լավագույնս ներկայանալ։

EduPros-ը իր գործունեության ընթացքում աջակցել է հարյուրավոր ուսանողների՝ հաջողությամբ ընդունվել ԱՄՆ-ի առաջատար համալսարաններ։ Այսօր, օգտվելով տարիների փորձից և հաստատված մեթոդաբանությունից, մենք նպատակ ունենք ընդլայնել մեր գործունեությունը Հայաստանում և ողջ տարածաշրջանում՝ մատուցելով ժամանակակից, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապաստասխան խորհրդատվական ծառայություններ։

gallery_dm_11
gallery_dm_12
gallery_dm_14
gallery_dm_15
gallery_dm_5
gallery_dm_4
gallery_dm_6
gallery_dm_2
gallery_dm_3
gallery_dm_9
gallery_dm_7
gallery_dm_10
gallery_dm_8
gallery_dm_1